Արփենիում բացվեց հիմնանորոգված մշակութային տունը

23 Հունվար , 2012 17:01   Հեղինակ` Անահիտ Սիմոնյան

գհ

Շիրակի մարզի Արփենի համայնքի Սաբիր Ստեփանյանի անվան, հիմնանորոգված մշակութային տան բացման արարողությունը տեղի ունեցավ հունվարի 21-ին: Այն նորոգվել է մոսկվայաբնակ բարերար, մեծահարուստ Վալերի Ռուդակովի անձնական միջոցներով. հատկացվել է 30 մլն դրամ:

Ռուսաստանի առեւտրարդյունաբերական պալատի աշխատակից, լեռնահանքային արդյունաբերության մասնագետ Վ.Ռուդակովի մայրը` ազգությամբ հայ Մարիա Սարգսյանը, ծնվել է Թբիլիսիում, հայրն ազգությամբ ռուս է: Բարերարի աջակցությամբ հիմնանորոգվել են նաեւ Գոգովիտ համայնքի Վ.Ռուդակովի անվան մշակույթի տունը, որը շահագործվել է  2010 թվականին, եւ  Թորոսի մշակութային տան կտուրը:

-Երիտասարդների կրթությունն ու դաստիարակությունը պետք է իրականացվի մշակութային տներում,-ասաց Ն.Ռուդակովը:

Վերանորոգված կենտրոնը մշակութային միջոցառումների, հարսանեկան, սգո արարողությունների համար է նախատեսված, մինչ վերանորոգումը այդ միջոցառումները, ինչպես նշում էին գյուղացիները, գյուղի դպրոցում են անցկացվել:

«Շիրակ» բարեգործական հիմնադրամի՝ Վ.Ռուդակովի ծրագրերի իրականացման համակարգող Ժորա Սիմոնյանի խոսքերով, Արփենիի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են 2011 ամառվանից նոյեմբեր ամիսը: Այն 200 տեղանոց հարսանյաց դահլիճ,  սպորտային միջոցառումների համար նախատեսված սենյակ ունի:

Վերջինիս պնդմամբ, մինչ այդ դռները շարքից դուրս էին եկել, վատ վիճակում էր գտնվում հատակը: Իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, փոխվել է հատակը, տեղադրվել նոր դռներ:

-Բարերարի հատկացրած միջոցներով երեք համայնքներում 252 բնակելի տներ են նորոգվել, մշակութային շենքեր, 3 դպրոցներ, 1 ամբուլատորիա,-ասաց Ժ.Սիմոնյանը,-առաջիկայում նախատեսվում է նաեւ Թորոսի մշակութային տան հիմնանորոգումը:

Չնայած այս ամենին, հիշյալ գյուղերն ունեն մի շարք հիմնախնդիրներ: Արփենիի գյուղապետ Արսեն Առաքելյանը հրաժարվեց մեզ հետ զրուցել գյուղի խնդիրների մասին` պատճառաբանելով` այնս կտրվել՚ է:

Գյուղացիներն ինձ հետ զրույցում նշեցին, որ շատ վատ վիճակում է գտնվում գյուղի ոռոգման համակարգը, իսկ ձմռանը խմելու ջուր ունենում են 3 օրը մեկ անգամ: Գյուղապետը փորձում է հովանավորներ գտնել հարցը լուծելու համար:

Գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Վատ վիճակում են գյուղի ճանապարհները, ցածր է բերքատվությունը, ծնելիության մակարդակը:

-Բնակչության 50-60 տոկոսը վարկ է վերցնում` հողագործությամբ զբաղվելու համար, սակայն չի կարողանում փակել: Ամռանը դույլով ենք ջրում կարտոֆիլը, պարապ ժամանակ թղթախաղ խաղում,- ասաց գյուղացիներից մեկը:

-Ճիշտ է, օգնեցին մշակույթի տան հիմնանորոգման հարցով, բայց լեռնային շրջանում գտնվող գյուղում եղանակային պայմանները շատ վատն են: Ցորենը ցանում ենք, բերքի 70-80 տոկոսը կորչում է: 1 տոննա հացահատիկի սերմից, 2 տոննայի փոխարեն, 400 կգ ցորենի եմ ստացել: Երբ որ պետք է, ջուր չկա,-ասաց Մանուկը:

Ավելացնենք, որ Արփենիի մշակութային տան բացման արարողությանը մասնակցեցին Շիրակի փոխմարզպետները, մարզպետի խորհրդականը, համագյուղացիներ: Այստեղ էր նաեւ նախկին մարզպետ Լիդա Նանյանը: Վերջինիս խոսքերով, մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ համագործակցությամբ:

Լրագրողներին հետաքրքրեց, թե արդյո՞ք նախկին մարզպետը պատրաստվում է որեւէ պաշտոն զբաղեցնել:

-Տարածքային կառավարման նախարարն ինձ առաջարկել է հարկային համակարգում պաշտոն զբաղեցնել,  ես հրաժարվել եմ: Նախընտրում եմ հասարարական գործերով զբաղվել,-ասաց Լ.Նանյանը:

Անահիտ Սիմոնյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s